Archives

All posts for the month Oct, 2017

27․10․2017

Published 27.10.2017 by manetonoyan

27.10.2017

Համո Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1.Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝ քող, ժայռ, մայրամուտ, փետուր, հով։

Աղջիկը գնեց շատ գեղեցիկ մի քող։

ժայռերում տեսա մի շատ գեղեցիկ քարայծ։

Երկուշաբթի այնքան գեղեցիկ մայրամուտ էր, կուզենաի, որ դուք ել տեսնեիք։

Ես մի սև, սպիտակ և կարմիր գույներով փետուր։

այստեղ շատ հով էր։

2.  Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

3.Տրված բաոերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:
Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել, կարաս, կատար, կտուր, կապիկ, կատու:

մի կատու որոշեց կառուցել տուն, բայց չեր ստացվում կապիկը խանգարում էր։Տան կտուրը չէր թողնում կատուին, որ սարքի։ Ստացվեց շատ սուր կտուր, Բայց հանկարծ մի կարմիր կտուրով աքաղաղ լուր բերեց կատվին և կապիկին թե հրդեհ է և մոտեն ում է իրենց և թռավ։ Նրանքել փախան բայց տան կողքերը մնաց միայն մուրը: Այդ պատճառով էլ կատուն լաց էր լինում և կտորներով սրբում իր արցունքները, կուտակում լցնում կարասի մեջ ու այնքան տխուր էր, որ նոր տուն չէր ուզում սարգել:

26.10.2017

Published 26.10.2017 by manetonoyan

26.10.2017

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Առաջադրանքներ

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    եղբայր

հարյուր

պատմվածքը

հեքիաթի

 

 

 

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

 

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
           ա/ գեղեցիկ          սիրուն
    բ/ շատ                      լիքը
    գ/կախարդական     մոգական

դ/ մեծ   խոշոր  

4.Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

5.Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

6.Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

7.Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

25.10.2017

Published 26.10.2017 by manetonoyan

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, մաճ։

2.Ի՞նչ հիշեցիր բանաստեղծությունը կարդալիս։

Ես հիշեցի պապիկիս երբ նա աշխատում էր։

3. Բանաստեղծության ո՞ր տողերը քեզ դուր եկան և ինչո՞ւ։

Ջրել է իր այգին,       որովհետև այս տողերում ասվում է որ պապը շատ աշխատասեր է:
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:

4.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝ Կինը հարցրեց: Երիտասարդ կինը
հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:
Ուրախ շունը մտավ:
Մեծ սիրտը քար է:
Հոգատար հայրն ընկեր է:
Կապույտ  երկիրը պտտվում է:

5.Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Շտապում էի որովհետև ուշանում էի դպրոցից և շատ արագ դրեցի ինձ նախաճաշ:Քանի որ շատ էի շտապում չէի տեսնում թե ինչ եմ անում ուշադիր չէի ու պատահմամբ հացի վրա քսեցի ատամի մածուկը և սկսեցի ուտել, բայց ես իհարկե չկերա այն ամբողչուցյամբ և շտապեցի դպրց:Ես արդեն լրիվ ուշանում էի մեկ էլ տեսա ,որ պայուսակս եմ թողել և շտապեցի նորից տուն: Ես շատ ուշ հասա դպրոց, բայց հենց մուտքի մոտ էլ վախեցա մտնել ներս, որովհետև մտածեցի, եթե մինչև հիմա այսքան վատ բաներ են եղել ինձ հետ ինչ կլինի դպրոցում:

24․10․2017

Published 24.10.2017 by manetonoyan

24.10.2017

1.Անգիր սովորե՛լ  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

2.Բանաստեղծությունը վերածե՛լ տեսանյութի կամ ձայնագրության, հղումն անպայման ուղարկել ինձ։

3.Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառ
ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-գեղեցիկ, բարի, խելացի, եղբայր-ուժեղ, բարեսիրտ, մայր, հոքատար, ժպտերես. հայր, տատիկ, պապիկ-ծեր:

4.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գինին  պահելու տեղ-մառան, կապույտ աչքերով-կապուտաչյա,  հույների երկիր-Հունաստան,  ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

Քարաշամբ

Published 24.10.2017 by manetonoyan

Քարաշամբ (Հայաստան)

 

Քարաշամբ. այդպես է կոչվում այն գյուղը, որի մոտերքում արդեն մի քանի տարի աշխատում է ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը:

Այստեղ պեղումները սկսվել էին դեռեւս խորհրդային տարիներին: 1980 թվականին այժմ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, ժամանակակից սերնդին առավելապես հայտնի որպես քաղաքական գործիչ, զբաղվելով իր առաջին մասնագիտությամբ` հնագիտությամբ, այստեղ գտել է արքայական դամբարան: Դամբարաում գտնվել է քանդակադրոշմով հազվագյուտ գավաթ` թվագրվող մ.թ.ա. 22-21 դդ., որն այժմ ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում: Դամբարանում գտնվել են նաեւ այլ իրեր, ինչպես նաեւ` զոհաբերված կենդանիների ոսկորներ: Այս ամենը վկայում է, որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է զարգացած թագավորություն:

Հրազդան գետ

Published 24.10.2017 by manetonoyan

Մանե.jpg

Մեր արշավախումբն անցնելու է Հրազդանի գետի հոսին հակառակ՝ Հաճնի կամրջից մինչև Արզական ընկած հատվածը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի

Published 24.10.2017 by manetonoyan

Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից:

Եկեղեցին կառուցվել է X-XIդդ., ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով (այժմ քանդված են գմբեթը և հարավային պատը): Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:

Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Գավիթը ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:

Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

23.10.2017

Published 23.10.2017 by manetonoyan

23.10.2017

Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր վերնագրել բանաստեղծությունը։

Աշնան ցուրտ օրերը

2.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը։

մշուշ – մառախուղ

 

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

Մշուշների շղարշի տակ         Այս հատվածը նկարագրում է քամին և աշունը ցուրտ ժամանակ:
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:

4.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ հատվածը՝ 

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:

23-27 առաջադրանքներ

Published 23.10.2017 by manetonoyan
  1. Ֆիլմիտևողությունը 80 րոպեէ: Նրա ցուցադրումը սկսվեցժամը 17:10-ին: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը: 18:30
  2. 6 ժ15 րոպեն  րոպեներով  արտահայտած ինչքա՞ն կլինի: 375
  3. Եթե 8տ 5 ց 4կգ-ը  կիլոգրամներով արտահայտենք: 8504
  4. Եթե6 կգ 400 գ –ը արտահայտենք գրամներով: 6400
  5. Քանի՞ գրամ է  7կգ 800 գրամը: 7800
  6. Քանի՞մետր է2կմ  300մ-ը: 2300
  7. 5ց50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած ինչքա՞ն կլինի: 150
  8. 3տ 50 կգ-ը  կիլոգրամներով  արտահայտած ինչքա՞ն կլինի: 3050
  9. Մեկշաբաթում ժամերի քանակը ինչքա՞ն կլինի: 168
  10. 3տ5ց 30 կգ-ը կիլոգրամներով  արտահայտած ինչքա՞ն կլինի: 3530
  1. 8տ6 կգ-ը  կիլոգրամներով  արտահայտած  ինչքա՞ն կլինի: 8006
  1. 3 ժ46 րոպեն րոպեներով արտահայտած ինչ կստացվի: 226
  2. Եթե 9տ 6 ց 3կգ-ը  կիլոգրամներով արտահայտեք: 9603
  3.  8 կգ200 գ–ը արտահայտենք գրամներով, ի՞նչ կստանանք : 8200
  4. Քանի՞ կիլոգրամ է 8ց40կգ-ը: 840
  5. Եթե 4կմ  250մ-ը արտահայտենք մետրերով, ի՞նչ կստացվի: 4250
  6. Ուղղանկյան կողմերից մեկը 23 սմ է, մյուսը՝ 17 սմ: Գտիր այդ

ուղղանկյան պարագիծը: 80

18.Քառակուսու կողմի երկարությունը 18 սմ է: Գտիր քառակուսու պարագիծը: 72

19.Ուղղանկյան կողմերը 6 սմ և 18 ս մեն: Գտիր այդուղղանկյան պարագիծը: 48

20.Քառակուսաձև հողամասի պարագիծը 200մէ:  Որքա՞ն էայդ հողամասի պարագիծը: 200

21.Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է,  մյուսը` 18սմ:  Գտիրուղղանկյան պարագիծը: 86

22.Ուղղանկյան երկարությունը 21սմ է,  իսկ լայնությունը 7սմ

փոքր է: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը: 70

  1. Հաշվիր3900+( 2100:3-12×5)  արտահայտության արժեքը: 4540
  2. Որքա՞նկլինի 200 x 9 + 200 + 9արտահայտությանարժեքը: 2009

25.Հաշվիր 1500+8 x (2400 : 8-290) արտահայտության արժեքը:

26.Հաշվիր7800+(2700:30 – 12 x 5)արտահայտությանարժեքը:

 

27.Արամը գումարեց 20 հարյուրյակ և մեկ: Ի՞նչ թիվ ստացավ:

Հետազոտական աշխատանք:

Պատրաստի՛ր պրեզենտացիա մեծություններ թեմայով/ Զանգված, Երկարություն, ժամանակ/:Համացանցից հետաքրքիր տեղեկություններ գտիր, տես  պրեզենտացիայի օրինակը: